Հրատապ թեմա Հայաստանում
ՔԿԱ ոլորտի հրատապ խնդիրների մասին պատմում է օտովիրաբույժ Գայանե Սարգսյանը. armeniamedicalcenter.am
![ՔԿԱ ոլորտի հրատապ խնդիրների մասին պատմում է օտովիրաբույժ Գայանե Սարգսյանը. armeniamedicalcenter.am ՔԿԱ ոլորտի հրատապ խնդիրների մասին պատմում է օտովիրաբույժ Գայանե Սարգսյանը. armeniamedicalcenter.am](up/article/big/file_53747_3570386.jpg)
Լիսաբոնում 2019թ. հունիսին կայացավ Ալերգոլոգների և թոքաբանների միջազգային եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովը: Այն շատ հետաքրքիր էր և ուսանելի, որովհետև քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ, մասնավորապես, քթի ախտաբանության ոլորտում.., շատ խնդիրներ կապված են ալերգիայի և ստորին շնչուղիների խնդիրների հետ: Գիտաժողովի ժամանակ մեծ և կարևոր տեղեկատվություն ներկայացվեց վերին շնչուղիների, հատկապես քթի խոռոչի, հարակից խոռոչների, կոկորդի, շնչափողի վերաբերյալ:
Ս.թ. հուլիսին տեղի ունեցավ CONFEDERASION of EUROPEAN ORL_NHS- կողմից կազմակերպված քիթ-կոկորդ-ականջաբանների միջազգային եվրոպական գիտաժողովը` Բրյուսելում: Գիտաժողովին «Արմենիա» բժշկական կենտրոնից մասնակցում էին կլինիկայի ղեկավար, քիթ-կոկորդ-ականջաբան Վասակ Ֆյոդորի Մելիքսեթյանը, քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Սարգսյանը, հանրապետության քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցիացիայի այլ մասնակիցներ: Եվրոպական միության գիտաժողովը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ:
Գիտաժողովը վերաբերում էր քիթ-կոկորդ-ականջաբանության առանձին բաժիններին՝ օտոլոգիա, օտովիրաբուժություն, ռինոլոգիա, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին շատ հետաքրքրիր նորություններ, հիմնականում դրանք վերաբերում էին ժամանակակից ուղեցույցներին, որոնք հաստատված են ամերիկյան և եվրոպական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիաների կողմից:
Քննարկվեցին լսողության վերականգնմանը, մասնավորապես, կոխլեար ինպլանտացիայի ժամանակակից մոտեցումներին, Մենյերի հիվանդությանը, արտաքին չարորակ օտիտի բուժմանը վերաբերող խնդրահարույց հարցեր, որոնց պատճառագիտության, բուժման վերաբերյալ դեռևս վերջնական եզրակացություններ չկան:
Հատկապես ուշագրավ էին պրակտիկ բժշկին ուղղորդող ուղեցույցները և մոտեցումները: Մասնավորապես, հարկ եմ համարում անդրադառնալ չարորակ, նեկրոտիկ օտիտին և, ընդհանրապես, արտաքին օտիտների բուժման ժամանակակից մոտեցումներին:
Որոշ նեղ մասնագիտական հետաքրքիր և ուսանելի կարևոր նրբություններ ներկայացվեցին, որոնք արդեն կիրառել եմ վերջին երկու վիրահատությունների ժամանակ:
Գիտաժողովում ներկայացրել ենք մասնագիտական պոստեր-պրեզենտացիա ` սուր օտիտի թրոմբոֆլեբիտային բարդությունով մի հիվանդի պատմություն: Դեպքը եզակի էր այն առումով, որ սուր կամ քրոնիկ օտիտի ժամանակ այդպիսի բարդություններ եվրոպական, ամերիկյան հանրության մեջ շատ հազվադեպ են հանդիպում և շատ մասնագետների համար դրանք աննախադեպ են: Վերոհիշյալ հիվանդի մոտ առկա էր բոլոր երակային ծոցերի, մասնավորապես, սիգմայաձև, լայնական սինուսների թրոմբոզ, որի կապակցությամբ վիրահատվել էր, և ելքը վիրահատությունից հետո դրական էր:
Արտերկրում բժշկությունն առավել զարգանում է վերականգնողական վիրահատությունների ուղղությամբ, իսկ բարդացած դեպքերը քիչ են, քանի որ առաջնային օղակի աշխատանքը շատ լավ է կազմակերպվում, ինչպես նաև բարձր է մարդկանց կենսամակարդակը:
Գիտաժողովին ներկայացվեցին նաև բարձրագույն մաթեմատիկայի մակարդակի նորություններ՝ ռոբոտային վիրաբուժություն, ցողունային բջիջների օգնությամբ հիվանդությունների բուժման տեխնոլոգիաներ, որոնցից մենք դեռևս բավականին հեռու ենք:
Ընդհանրապես, ցանկացած գիտաժողով, ելույթ շատ կարևոր է և օգտակար, որովհետև եթե անգամ այն կրկնություն է, միևնույն է, երբեմն թարմացնում և հիշեցնում է մոռացվածը:
Գայանե Վալդեմանի Սարգսյան,
օտովիրաբույժ` «Արմենիա» ԲԿ ՔԿԱ բաժանմունքում
ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դոցենտ, ուսումնական մասի ղեկավար
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը](up/article/small/file_63888_8564098.jpg)
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ](up/article/small/file_63807_129910.jpg)
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով](up/article/small/file_63694_7964553.jpg)
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները](up/article/small/file_63692_1283373.jpg)
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ](up/article/small/file_63544_1546857.jpg)
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում](up/article/small/file_63473_4062099.jpg)
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային](up/article/small/file_63445_6654797.jpg)
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը](up/article/small/file_63343_8902138.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին](up/article/small/file_63333_6866957.jpg)
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ](up/article/small/file_63156_6123391.jpg)
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան](up/article/small/file_63140_3169342.jpg)
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր](up/article/small/file_63013_7020206.jpg)
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLuHHLi' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384